Բրիստոլի բնակիչ Թոմ Մորգանին հաջողվել է 2438 մետր բարձրանալ: Նա նստել է քեմփինգ աթոռի վրա, որին 100 հատ հելիումով փուչիկներ են ամրացվել:

Սա Մորգանի՝ հելիումով փուչիկներով օդ բարձրանալու առաջին փորձը չէր:

Բոթսվանայում մի քանի անհաջողություններից հետո Թոմը որոշել է երջանկությունը ՀԱՀ-ում փորձել:

Այնտեղ նա պատմել է հելիումով փուչիկներով արշավ կազմակերպելու ցանկության մասին:

Թոմին երկու օր է անհրաժեշտ եղել թռիչքին անհրաժեշտ փուչիկներ պատրաստելու համար: Թռիչքը Թոմն անվանել է «կախարդական»: