Ուկրաինայի Ռադիկալ կուսակցության ժողովրդական պատգամավորը Իգոր Մոսիյչուկը պայթյունի հետեւանքով տուժել է, երբ Կիեւի Միցկեւիչի փողոցում գտնվող հեռուստաալիքներից մեկի շենքից է դուրս եկել: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Մոսիյչուկի մամուլի ծառայությունը:
««Էսպրեսո» հեռուտաալիքի շենքից դուրս գալուց տեղի է ունեցել պայթյուն: Իգոր Մոսիյչուկը վիրավոր է, առայժմ նրան հիվանդաանոց են տեղափոխում», - հայտնել է նրա մամուլի ծառայությունը, հաղորդում է «Ուկրաինա 112»-ը:
Հայտնի է դարձել նաեւ, որ պայթյունի ժամանակ վրավորվել է քաղաքագետ Վիտալի Բալան:
Պայթյունի փաստը հաստատել են հիվանդանոցում:
Այս մասին Facebook-ում հայտնել է քաղաքային հիվանդանոցի մամուլի բաժնի ղեկավար Օկսանա Բլիշչիկը:
Պայթել է մոտոցիկլետը, որով երկու մարդ էր ժամանել:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նրանցից մեկը ծանր վիրավոր է, մյուսի վիճակը համեմատաբար ավելի լավ է:




























