Թերթին հասած տեղեկություններով, Սոցիալական պետական ծառայութան ստուգումները շարունակվում են: Բայց այդ անգամ ստուգումներն իրականացնում է ոչ թե Վերահսկիչ պալատը, այլ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը (նախկին ԿՌՈՒ):
«Ըստ մեր աղբյուրի, ՎՊ-ն ստուգել էր ծառայութան 51 ստորաբաժանումներից միայն 14-ը, որտեղ հայտնաբերված խախտումներից հետո նախագահի նստավայրից հրահանգ են իջեցրել՝ ստուգել մնացած բոլոր ստորաբաժանումները եւ ի հայտ բերել բոլոր խախտումները: Ըստ ամենայնի՝ Վազգեն Խաչիկյանի գլխին լրջորեն մութ ամպեր են կուտակվում, եւ հնարավոր է խախտումների փաթեթը փոխանցվի իրավապահ մարմիններին»,-տեղեկացնում է «Հրապարակ»-ը:




























