Հասարակությունը պետք է լավատեղյակ լինի բիզնեսի համար ընթացակարգերի բարելավման մասին: Այս մասին կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բնակիչները պետք է լիովին օգտվեն նոր հնարավորություններից, որոնք ստացել են բիզնեսի ոլորտում բարեփոխումների շնորհիվ: Խոսքը մասնավորապես հարկերի վճարման եւ տեղեկանքներ ստանալու պարզեցման մասին է, որոնցից շատերը հիմա կարելի է օնլայն իրականացնել:

Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, ինչպես նաեւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատրյանին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել բիզնեսի համար ընթացակարգերի բարելավման մասին, եւ ոչ վերջին հերթին՝ հանրության իրազեկման մասով: