Հոկտեմբերի 27-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին եւ 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ը 3-4 աստիճանով կնվազի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին եւ 29-ի գիշերը՝ անձրեւ եւ ամպրոպ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+19,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+19,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +7+9, ցերեկը` +19+21,
Գեղարքունիքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+19,
Լոռիում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +13+18,
Տավուշում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+19,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+9, ցերեկը` +21+23,
Արարատում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +22+24,
Արմավիրում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +22+24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+19,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +22+24,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+23,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +13+18,
Արցախում՝ գիշերը` +8+11, ցերեկը՝ +15+19:



























