«Հայաստանը կարող է գործարկել սեփական հրթիռներն ու մասնակցել տիեզերական ուսումնասիրություններին»,- հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը՝ ներկայացնելով «Լուսնի եւ երկնային այլ մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը:

Համաձայնագրի դրույթների մեծ մասը Հայաստանի համար դժվար թե կիրառելի թվա  (երկնային մարմինների վրա ռազմական գործողություններ անցկացնելու մերժում, ուղեծրում միջուկային զենքի տեղակայում եւ այլն), սակայն այս համաձայնագրի ընդունումը Հայաստանին թույլ կտա ո իր ուղեծրային դիրքերը գործարկել արբանյակների համար: Հանրապետությանը տրվել է այդպիսի 2 դիրք՝ Ռուսաստան, Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելք  հեռարձակման ծածկույթով:

«Հանրապետությունը կարող է նաեւ մասնակցել տիեզերական միջազգային  հետազոտական ծրագրերին», - հավելել է Խաչատրյանը: