ԱՄՆ ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն կողմ է քվեարկել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն, հայտնում է Reuters–ը։

Կողմ է արտահայտվել 423 կոնգրեսական, դեմ են եղել երկուսը։ Օրինագիծը ԱՄՆ նախագահին նաեւ կոչ է անում Կոնգրեսին զեկուցել բալիստիկ հրթիռների համար մատակարարումների իրանական եւ միջազգային շղթայի մասին եւ պատժամիջոցներ սահմանել Իրանի կառավարության եւ այդ ծրագրին աջակցած օտարերկրյա կազմակերպությունների դեմ։

Օրինագիծը պետք է հավանություն ստանա Սենատում։