Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի միակ առաջնորդն է եւ շարունակելու է մնալ մեր առաջնորդը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նախագահի լիազորությունն ավարտվում է 2018թ. ապրիլին: Մինչեւ 2022թ. ՀՀԿ-ն ստացել է մանդատ ղեկավարելու իշխանությունը մեր դաշնակցական գործընկերների հետ: Պարոն նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է, նա մեր թիմի միակ առաջնորդն է եւ շարունակելու է մնալ մեր առաջնորդը, ի՞նչ կարգավիճակով, ո՞նց, 2018թ. ապրիլին կքննարկենք եւ կներկայացնենք: Այն, որ Սերժ Սարգսյան պետական եւ ազգային գործչի ծառայությունները հայրենիքի համար անհրաժեշտ են, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը շատ մոտ է իրականությանը»,- ասաց նա:

Նշենք, որ տեւական ժամանակ է քննարկվում է, թե 2018թ. ապրիլից ով է լինելու Հանրապետության վարչապետը: ՀՀԿ-ականները վստահեցնում են, որ այդ հարցը դետ չի քննարկվել, սակայն, լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետ: