Զիգզագ եւ Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 եւ iPhone 8 Plus մոդելների վաճառքն ըստ Հայաստանում արտադրողի կողմից նախապես սահմանված վաճառքների պաշտոնական ժամանակացույցի:

Հայաստանում սմարթֆոնների պաշտոնական վաճառքների համար որպես սկզբնաժամկետ արտադրողի կողմից սահմանվել էր հոկտեմբերի 27-ը:

Նոր մոդելների նախավաճառքը Զիգզագ ընկերությունը սկսել էր դեռ հոկտեմբերի 20-ին՝ հնարավորություն ընձեռելով գնորդներին նախապես պատվիրելու իրենց սմարթֆոնը: Նախնական վաճառքի ընթացքում առավել մեծ հետաքրքրություն էր վայելում հատկապես iPhone 8 մոդելային շարքի Space Gray գույնը, որին նախապատվություն է տվել գնորդների մոտ 70%-ը: Ըստ հիշողության ծավալի առաջատար են 64 ԳԲ ծավալով սմարթֆոնները. այս չափանիշով մոդելներն ընտրել է գնորդների ավելի քան 60%-ը:

Հաճախորդներին նոր մոդելներն առավել հասանելի դարձնելու նպատակով Զիգզագ ընկերությունն իր մի շարք առաջատար գործընկեր բանկերի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռում սմարթֆոնները ձեռք բերել նաեւ ապառիկ, այդ թվում՝ սահմանված հատուկ արտոնյալ պայմանով: