ԱՊՀ երկրների տեղեկատվական խորհրդի 12-րդ նիստը մեկնարկել է Երեւանում, դեկտեմբերի 15-ին: Խորհրդի նիստն առաջին անգամ է կայանում Հայաստանում:

ԱՊՀ տեղեկատվական խորհուրդը հիմնվել է 1996թ.:

Նիստի օրակարգում բազում հարցեր կան, այդ թվում ԱՊՀ ինտերնետ-կայքի ստեղծումը, ԱՊՀ-ի 20-ամյակը, մամուլի կենտրոնների համատեղ աշխատանքի հեռանկարները, փոխգործակցոթյան նոր հնարավորություններն ու համագործակցությունը տեղեկատվական ոլորտում:

Նշենք, որ ադրբեջանի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել Երեւանում ընթացող հանդիպմանը:

Միջոցառումը տեւելու  է մինչեւ դեկտեմբերի 16-ը: