Չինացի մասնագետները մագնիսահիդրոդինամիկ սարքով  առաջին չինական նավն են գործարկել: Այս մասին հոկտեմբերի 27-ին հաղորդում է Life.ru- ն՝ հղում անելով ռազմական նորություններում  մասնագիտացած Չինաստանի պաշտոնական կայքին:

Շարժիչների այս տեսակն ավելի անաղմուկ է, քան ավանդականնները եւ դրա հիման վրա կարելի է անաղմուկ սուզանավ ստեղծել:

Այնուամենայնիվ տվյալ տեխնոլոգիան նորություն չէ եւ վերջին տարիներին հեռանկարային չի համարվում:

Սակայն չինացի մասնագետները կարծում են, որ նրանց ստեղծածը իր հաջող փորձարկումներով կարող է առաջ տանել մագնիսահիդրոդինամիկ շարժիչների գաղափարը եւ նորից այն հեռանկարայաին դարձնել:

Մագնիսահիդրոդինամիկ սարքը շարժվող մասեր չի օգտագործում, ինչն էլ նրան անաղմուկ է դարձնում: