Բրիտանիայի կառավարությունը վստահ է, որ մայիսին WannaCry հարձակումը, որը վնասել էր Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի (NHS) սերվերները, Հյուսիսային Կորեայի հաքերներն են իրականացրել: Հոկտեմբերի 27-ին այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՆԳՆ անվտանգության հարցերով նախարար Բեն Ուոլլեսը, հայտնում է BBC Radio-ն:

Մայիսին NHS սերվերների վրա հաքերային հզոր հարձակման հետեւանքով կաթվածահար էր եղել Անգլիայի եւ Շոտլանդիայի 48 հիվանդանոցների եւ կլինիկաների աշխատանքը, համակարգչային համակարգերի խափանումների մասին առաջինը բժիշկներն էին հայտնել: Հետաձգվել էին հարյուրավոր վիրահատություններ եւ զննումներ, շտապօգնության մեքենաները վերաուղարկվում էին այն հվանդանոցներ, որոնց հաքերային հարձակումները չէին առնչվել:

«Մենք հաստատապես վստահ ենք, որ այդ հարձակումը իրականացրել էր արտասահմանյան պետություն»,- ռադիոկայանի եթերում ասել է նախարարը՝ հավելելով, որ «Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ երկրներում այն կարծիքն է տարածված, որ հաքերային այս հարձակման հետեւում Հյուսիսային Կորեան է կանգնած»: