Ռոբոտները 100 անգամ ավելի խելացի կլինեն, քան 30-ամյա միջին վիճակագրական մարդը: Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ճապոնական SoftBank ընկերության գլխավոր տնօրեն Մասաեսի Սանը, փոխանցում է «Մոյա պլանետան»:
30-ամյա միջին վիճակագրական մարդու IQ-ն (ինտելեկտի գործակիցը) 100 է: «Հանճարինը» 140-ից ավելի է: Բայց 30 տարի անց մարդիկ կտեսնեն, թե որքանով է ռոբոտների ինտելեկտն առաջ անցել թե՛ իրենց նախորդների, թե՛ իրենց ստեղծողների ինտելեկտից:
Ելույթ ունենալով Էր Ռիադում՝ Մասաեսի Սանը համոզմունք է հայտնել, որ 2047-ին արհեստական ինտելեկտը կունենա 10 000 ցուցիչով IQ:
«30 տարի անց նրանք ինքնուրույն կսովորեն եւ, հնարավոր է, մեզ վրա ծիծաղեն: Նրանք կդառնան գերխելացի»,- վստահ է միլիարդատերը: Նրա խոսքով, պահը, երբ արհեստական ինտելեկտը կգերազանցի մարդկայինին, կլինի հենց այս հարյուրամյակում: Դա չի նշանակում, որ Երկրի վրա մարդկանց համար այլեւս տեղ չի լինի, քանի որ «ոլորտներից մեկը, որտեղ մարդը միշտ ռոբոտից ավելին կլինի, արվեստն է»:




























