Չինական բեռնատար անօդաչու թռչող ԱՏ200 սարքը 3,4 տոննա բեռով հաջողությամբ իրականացրել է առաջին թռիչքը Շենսի նահանգի Պուչեն շրջանում, հաղորդում է «Սինխուա»-ն:

Նոր թռչող սարքը 1,5 տոննա ծանրաբեռնվածությամբ  քաղաքացիական նշանակության աշխարհի ամենածանր բեռնատար անօդաչու սարքերից է համարվում:

ԱՏ200-ը Նեյֆու օդանավակայանում  երկինք է բարձրացել 200 մետր թափավազքից հետո: Թռիչքը տեւել է 26 րոպե:

Նոր թռչող սարքը, ըստ փորձագետների, դժվար հասանելի  վայրերում եւ ծովային տարածքներում բեռնափոխադրումների համար կօգտագործվի: