Ամերիկյան Google ընկերության մասնագետ Ֆելիքս Կրաուզեն պարզել է, որ iPhone սմարթֆոնի տեսախցիկը կարող է առանց օգտատիրոջը տեղեկացնելու նկարահանումներ անել:

Այս մասին հոկտեմբերի 27-ին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Օգտատերերը հավելվածներին ներբեռնումից հետո հաճախ են տեսախցիկի հասանելիությունը տրամադրում: Այդ հավելվածները, օրինակ մեսենջերներն ու նորությունների ռեսուրսները, հեշտությամբ կարող են հետեւել օգտատիրոջ դեմքին, լուսանկարներ անել, հիմնական կամ առջեւի տեսախցիկով օնլայն հեռարձակում անել », - նշվում է Կրաուզեի բլոգում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Մասնագետն այս մասին տեղեկացրել է Apple-ին եւ առաջարկել է տեղեկացնել օգտատերերին տեսախցիկի աշխատանքի մասին: