1 ամիս առաջ Իրանի քաղաքացու կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու գործով նախաքննությունն ավարտվել է:

Ըստ մեղադրանքի՝ Յարգոլ Մոհամմադի Ռեզային սեպտեմբերի 22-ին առավոտյան առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ պետական սահմանն ու Թուրքիայից անցել Հայաստան: Կես ժամ անց նա բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից:

Իրանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: