ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի ֆիզիկոսները բացատրել են ժամանակակից սմարթֆոնների, պլանշետների, լափթոփների մեծամասնությունում տեղադրվող լիթի-իոնային մարտկոցների պայթյունի գլխավոր պատճառը, հաղորդում է Engadget-ը:

Մասնագետներն օգտագործելով կրիոէլեկտրոնային միկրոսկոպիան (այն 2017-ին կարժանանա Նոբելյան մրցանակի) առաջին անգամ դենդրիտների մանրամասն պատկերն են ստացել՝ հատուկ տարածական գոյացություններ, որոնք առաջանում են ակումուլյատորների օգտագործման ժամանակ:

Մասնագետների խոսքով՝ դենդրիտների աճի, երբ  էլեկտրաքիմիական խրամախորշում կարճ միացում է առաջանում, հետ կապված են  լիթիում-իոնային մարտկոցների պայթյունները: