WhatsApp-ի մասնագետները  հավելվածում ավելացրել են ոչ միայն օգտատիրոջ սարքում հաղորդագրություններ ջնջելու, այլեւ զրուցակցի մոտ հեռացնելու հնարավորությունը:

Այս գործառույթը օգտակար է այն դեպքում, երբ մարդը սխալմամբ այլ հասցեով հաղորդագրություն է ուղարկում, հաղորդում է RG-ն:

Հաղորդագրությունը ջնջելու հնարավորությունը ուղարկելուց հետո 7 րոպեի ընթացքում է հասանելի: 

Նոր գործառույթը հավելվածը թարմացնելու դեպքում հասանելի կլինի:

Դրանից կկարողանան օգտվել Android, iOS եւ Windows Phone համակարգերով աշխատող սարքերը: