Ռուս բլոգեր Պավել Սուսլովն իր կալիֆորնիացի ընկերներ Փոլի եւ Ջեյ Թիի հետ սովետական «Նիվա» Վազ-2121 ամենագնացով վիդեո թեստ են անցկացրել ԱՄՆ ճանապարհներն եւ պարզել, ինչ են դրա մասին մտածում ամերիկացիները, հաղորդում է Autocentre.ua-ն:

Ընդհանուր առմամբ «Նիվայի» արտաքին տեսքը դուր է եկել ամերիկացիներին, իսկ սրահն այնքան էլ չէ: Ամերիկացիներին զարմացրել են շարժման ժամանակ մեծ աղմուկն ու ձայնային թրթիռները, շատ փափուկ արգելակներն ու ղեկի ազատ ընթացքը:

Ի դեպ մեքենայի համարները հայկական են: Այն պատկանում է Հայաստանից եկած բնակիչներից մեկին: