Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնական գործառույթները, ինչպես նաեւ հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։

Մասիս Մայիլյանը նաեւ պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին։