Սիրիայում  ահաբեկիչները ջախջախիչ պարտություն են կրում, մոտ ժամանակներս նրանք ամբողջությամբ կոչնչացվեն: Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի հրամանատարի տեղակալ,  բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:

Ըստ նրա՝ բարեկամական երկրում ապրող Սիրիայի արաբական բանակի, դաշնակիցների  ուժերի եւ իրանական խորհրդատուների միջեւ լավ համակարգվածություն գոյություն ունի:

 «Դամասկոս» ռադիոկայանը հաղորդում է, որ  գեներալը ընդգծել է, որ ոչ մի կողմին կամ պետությունը թույլ չի տրվի իրանական ռազմական օբյեկտներում տեսչական ստուգումներ անցկացնել՝ նշելով, որ Իրանի հրթիռային հզորությունը քննարկման ենթակա չէ: