Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն սկսել է Իրան իր պաշտոնական այցը, փոխանցում է Tasnim-ը:
Ամանոն Իրանի մայրաքաղաք է ժամանել նախօրեին երեկոյան: Նա ծրագրել է Իրանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարել մի շարք՝ ներառյալ Իրանի միջուկային համաձայնագրի իրականացման հարցերով:
Ամանոն նախատեսում է հանդիպել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ:



























