Իրանը կարտադրի եւ կպահի տարածքային ամբողջականության պաշտպանության համար անհրաժեշտ ցանկացած զենք: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի խորհրդարանում ելույթ ունենալիս: Նա հավելել է, որ Իրանը չի տատանվի այս զենքն օգտագործել, եթե խոսքը վերաբերի երկրի պաշտպանությանը, փոխանցում է Mehr-ը:
«Մենք հրթիռներ ենք ստեղծել, արտադրել ենք դրանք եւ կշարունակենք դա անել: Դա միջազգային որեւէ նորմ չի խախտում»,- հայտարարել է նա:
Ռոհանին նշել է, թե ամերիկացիները աշխարհին ցույց են տվել, որ բանակցությունները եւ համաձայնագրերը չեն հարգում, չեն հետեւում բարոյական եւ միջազգային սկզբունքներին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Իրանն իր պարտավորությունները կատարել է, բայց ԱՄՆ-ն դնում է Իրանի ռազմական հզորության հարցը եւ զայրանում է այն հանգամանքից, որ տարածաշրջանի մյուս երկրներն Իրանին հարգում են: Նա նշել է Իրաքի ապաինտեգրացիայի Վաշինգթոնի ծրագրերի մասին եւ հայտարարել, որ «տարածաշրջանի երկրները իրենց տարածքային ամբողջականության որեւէ խախտում թույլ չեն տա»:




























