Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել է Եմենում խաղաղ ջանքերն արգելափակելու մեջ, փոխանցում է AFP-ն:
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը Թեհրանին մեղադրել է Եմենի շիա ըմբոստ հուսիթներին մաքսանենգ զենք մատակարարելու մեջ, որոնք վերահսկում են հյուսիսային Եմենը: «Իրանը խափանում է Եմենում լուծում գտնելու բոլոր փորձերը, ինչը հանգեցրել է կառավարության եւ աշխարհազորայինների միջեւ բոլոր քաղաքական բանակցությունների ձախողմանը»,- ասել է Ջուբեյրը Էր Ռիադում Եգիպտոսի, Բահրեյնի, ԱՄԷ-ի եւ Սենեգալի ԱԳ նախարարների եւ զինվորական պաշտոնյաների հանդիպման ժամանակ:




























