ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին առաջակել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում անձնական հանդիպում ունենալ, սակայն նա մերժել է առաջարկը, հայտնում է Fars գործակալությունը:

Այս մասին առաջին անգամ հայտնել է վերլուծաբան Մահդի Ֆազաելին:

«ԱՄՆ նախագահ Թրամփը Իրանի նախագահ Ռոհանիին անձնական հանդիպման հրավիրեց սեպտեմբերին Ռոհանիի Նյու Յորք այցի ընթացքում, սակայն մեր նախագահը մերժեց առաջարկը»,- ասել է վերլուծաբանը:

Նա հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է միջնորդ դառնալ 2 երկրների ղեկավարների միջեւ, սակայն չի հաջողել նրանց հանդիպմանը հասնել:

Հետագայում տեղեկությունը հաստատել են Իրանի ԱԳՆ-ում: