Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի կեսին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Նրա խոսքով՝  դեռեւս որոշված չեն հանդիպման ճշգրիտ ժամկետը եւ վայրը: Էլմար Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա միայն ԵԱՀԿ ՄԽ համախագահների հետ իրենց դեմ առ դեմ բանակցություններից հետո: