Սեւծովյան տնտեսական համագործակցության Մշտական խորհրդի քննարկման թեման անդամ երկրներում բարձր տեխնոլոգիաների զարգացումն է: Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում լրագրողներին այս մասին ասաց «Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է երկրի վիճակը, ծառացած մարտահրավերները, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների զարգացման տեմպերը: «Global Innovation»-ի ինդեքսով Հայաստանը ճանաչվել է տեխնոլոգիաներ ձեռք բերող երկիր, իսկ Սեւծովյան համագործակցության իր գործընկերների շարքում զբաղեցնում առաջին տեղերից մեկը»,- նշեց Գորգիսյանը՝ հավելելով, որ նրանք ստորագրություններ են հավաքում, որ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնի Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնը: