Մի քանի օրվա հարաբերական կայունությունից հետո այսօր դրամի փոխարժեքը ֆոնդային բորսայում էական արժեզրկման միտում է դրսեւորել։

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում իրականացվել է 7,3 մլն դոլարի առք եւ վաճառք՝ 361,47 դրամ/դոլար միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 361,25։

Երեկվա համեմատ դրամն արժեզրկվել է 0,2 տոկոսով։ Բանկերն այս փոփոխությանը արձագանքել են նրանով, որ կես դրամով ավելացրել են փոխանակման կետերում դոլարի վաճառքի գինը՝ մեծամասամբ սահմանելով 362,5 դրամ/դոլար փոխարժեքը։