Իրանն սկսել է շահագործել  սեփական արտադրության Afagh («հորիզոն»)  ռադիոլոկացիոն կայանը, հայտնում է Tasnim գործակալությունը։

Գործակալության տվյալներով, ՌԼԿ-ը ներկայացվել է երկուշաբթի: Afagh ՌԼԿ-ը ստեղծվել ու արտադրվել է Իրանի ռազմական մասնագետների կողմից:

Միջոցառմանը ներկա է եղել երկրի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին: ՊՆ ղեկավարը նշել է, որ ՌԼԿ-ը հնարավորություն ունի վերահսկել ու հետապնդել նավերին 200 կմ տարածքով, ինչպես նաեւ կարող է հետապնդել օդային թիրախների: