Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի համակարգման հարցերը երկու երկրների միջեւ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Նախարարները քննարկել են Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման շուրջ Աստանայի գործընթացի շրջանակում գործողությունների հետագա համակարգմանը վերաբերող հարցեր»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։