ԱՄՆ Աէրոնավտիկայի ու տիեզերական տարածությունների ուսումնասիրման ազգային վարչությունը հելոուինի նախաշեմին հրապարակել է տիեզերական «սարսափելի» ձայներից բաղկացած ցանկ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վարչության ներկայացուցիչների կարծիքով «ոռնացող մոլորակների» ձայները եւ սուրացող հելիումը «անկասկած կստիպեն, որ Ձեր մարմինը փշաքաղվի»:
Ձայների ցանկը ստեղծել են տիեզերական զոնդերից եւ այլ սարքավորումներից ստացված ռադիոճառագայթները ֆիքսող տվյալները ձայնային ալիքի վերափոխելու միջոցով: Ցանկն ընդգրկում է 22 թրեք, այդ թվում աղմուկներ, որոնք «առաջացնում են» Յուպիտերն ու Սատուռնը:











