Չինական ZTE ընկերությունը օգտատերերին զարմացրել է իր նորույթով՝ Axon M սմարթֆոնով:
Այն ունի Gorilla Glass Gen 5 պաշտպանական տեխնոլոգիայով երկու դիսփլեյ, 5,2 դյույմ անկյունագիծ եւ 1080p FHD: Էկրանները 180 աստիճանով բացվում են՝ սմարթֆոնը պլանշետի վերածելով, հաղորդում է RG-ն:
Դիսփլեյները կարելի է միասին օգտագործել կամ առանձին, որոնք աշխատում են ինչպես երկու մոնիտորներ մեկ համակարգչում:
Սմարթֆոնի ձախ մասում 20 մեգապիքսել տեսախցիկն է, որն ունակ է 4Կ վիդեո նկարահանել: Գաջեթում նաեւ մատնահետքերի սկաներ կա:
Axon M-ը հագեցած Snapdragon 821 պրոցեսորով, 4 Գբ օպերատիվ եւ 64 ԳԲ ավելացված հիշողություն, որը կարող է մինչեւ 256 ԳԲ ավելանալ:
Նորույթը վաճառքի կհանվի տարվա վերջին: Նախնական գինը 725 դոլարից է սկսվում:




























