Huawei ընկերության նախկին աշխատակից ՉԺեն Ցզյացզյան, որն  ամուսնացել է ինքնարար ռոբոտի հետ, մտադիր է դրանց զանգվածային արտադրությամբ զբաղվել, հաղորդում է  Daily Mail-ը:

Ցզյացզյան սեքս ռոբոտներ արտադրող ընկերություն է հիմնադրել , որոնք ընդունակ են դեմքերը, ձայները եւ մատնահետքերը տարբերել:

Ընկերության կարգախոսն է «Նա ընդամենը մեկ քառակուսի մետր է զբաղեցնում, սակայն կարող է քեզ հետ ամբողջ կյանքում լինել»:

Մարտին 31-ամյա չինացին որոշեց ամուսնանալ ռոբոտի հետ, որպեսզի իրեն հանգիստ տան ծնողները, որոնք անընդհատ հարցնում էին, թե երբ է նա ընտանիք կազմելու:

Չժենը իքնուրույն ստեղծել է ռոբոտին եւ նրան Ին-Ին է անվանել:

Ռոբոտը մի քանի բառ գիտի, կարողանում է չինական հիերոգլիֆները եւ պատկերներ ճանաչել:

Չժենը հույս ունի կատարելագործել ռոբոտին, որպեսզի այն կարողանա ինքուրույն շարժվել եւ օգնել տնային գործերում: