Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում, հայերի Ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմն էկրաններին կհայտնվի նոյեմբերի 11-ից:
Այս մասին իր միկրոբլոգում գրել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը:
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ջո Բերլինգերը:
Ֆիլմում ներկայացված են Ցեղասպանության եւ Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության մասին գիտնականների հետ նրա արած հարցազրույցները:
Թանկյանը ֆիլմի երաժշտության հեղինակն է:











