Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հավանականությունն ԱՄՆ Կոնգրեսի կողմից մեծ չեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ամերիկահայ գիտնական Վահագն Դադրյանը:

«ԱՄՆ Կոնգրեսը դվժար թե բանաձեւ ընդունի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Առհասարակ, ԱՄՆ Կոնգրեսում այդպիսի փաստաթղթի ընդունման հնարավորությունը փոքրացավ, երբ Թուրքիան անդամակցեց ՆԱՏՕ-ին, քանի որ այդպիսի որոշումներն ընդունվում են ոչ թե բարոյական, այլ քաղաքական կոնյունկտուրայի նկատառումներով», - նշեց գիտնականը:

Միեւնույն ժամանակ նա կոչ արեց մեծ նշանակություն չտալ Կոնգրեսում բանաձեւի ընդունմանը, քանի որ այն ձեւական բնույթ է կրում:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը ԱՄՆ Կոնգրեսում սպասվում է 2011թ. սկզբին: Շատ վերլուծաբաններ Անկարա - Թել Ավիվ հարաբերությունների սրման համատեքստում հավանական են համարում ԱՄՆ-ում հրեական լոբբիի աջակցությունը բանաձեւի ընդունմանը: