Վրաստանի խորհրդարանում նախագահամետ մեծամասնության առաջնորդներից Նուգզար Ցիկլաուրին հայտարարել է, թե արմատական ազգայնականության սարսափելի դրսեւորումները, որ եղան Մոսկվայի Մանեժնայա հրապարակում դեկտեմբերի 11-ին,  կրում են «Պուտին» եւ «Մեդվեդեւ» անվանումները, հաղորդում է NEWSsru.com-ը:

Ելույթ ունենալով լիագումար նիստում, Ցիկլաուրին հայտարարել է, թե Մոսկվայում «գործնականում որս է սկսվել ոչ ռուս քաղաքացիների նկատմամբ՝ անկախ նրանից Կովկասից են, թե Միջին Ասիայից»: Նա նաեւ պնդել է, որ ոստիկանությունը ոչինչ չի անում այդ «բեսպրեդելը» կանխելու համար:

«Մենք բոլորս պետք է միավորվենք, որպեսզի ապստամբենք կործանարար ալիքի դեմ, որի անունը «Պուտին» եւ «Մեդվեդեւ» է»,- հայտարարել է վրացի պատգամավորը: