2018 թվականին պետական բյուջեից ՏՏ ոլորտի աջակցության համար 344 մլն դրամ (մոտ 720 հազար դոլար) կհատկացվի:

Հոկտեմբերի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ մոտ 150 մլն դրամ կհատկացնեն Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններին աջակցելու համար, 95 մլն դրամ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT-2019 համաշխարհային կոնգրեսին պատրաստվելու համար, 99 մլն՝ այլ ծրագրերի համար: