Սեղմված գազի ակցիզի թանկացման հետեւանքով տրանսպորտի ուղեվարձը չպետք է թանկանա: Հոկտեմբերի 31-ին այս մասին ասաց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ 2016 թվականի մայիսից գազալցակայաններում  մտցվել է 1 խոր.մետրի համար 8,33 դրամի ակցիզ, իսկ 2018 թվականի հունվարից այն կբարձրանա մինչեւ 25 դրամ: Սակայն մյուս կողմից, 2017-ի հունվարից երկրում գազն էժանացել է: Համապատասխանաբար՝ սեղմված գազի գինն էժանացել է խորանարդ մետրի համար 200 դրամից մինչեւ 170-180 դրամ: Հիմա այն կվերադառնա նախկին մակարդակին ոչինչ ավելի: «Այս պատճառով սակագների բարձրացման մասին խոսելու հիմքեր չկան»,- ընդգծեց Միրումյանը: