Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին ընդունել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդին, ով Երեւանում է գտնվում ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի բանակցությունների լիագումար երրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գունար Վիգանդը կառավարության ղեկավարին է ներկայացրել բանակցությունների ընթացքն ու գրանցված առաջընթացը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաեւ ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կարեւորությանը եւ այդ ուղղությամբ բանակցություններ սկսելու վերաբերյալ կողմերի պատկերացումներին:

Վարչապետ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքը: