Ղրղզստանին հետաքրքիր է Հայաստանի փորձը եվրոպական GSP+համակարգում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ղրղզստանի կառավարությանն առընթեր Պետական մաքսային ծառայության պետ Ազամաթ Սուլայմանովը։
Բիշքեկին հետաքրքրում է ե՛ւ մաքսավորների, ե՛ւ որակի լաբորատորիաների, ե՛ւ լիցենզավորման մարմինների փորձը։
Լաբորատոր հաստատման հարցերը մեզ համար շատ կարեւոր են։ Չէ՞ որ գործնականում GSP+ աշխատելու համար մեր երկրում պետք է միջազգայնորեն հավատարմագրված լաբորատորիաներ լինեն։ Միայն այնտեղ փորձագետները կարող են եզրակացություններ ստանալ եվրոպական չափանիշներին համապատասխանելու մասին։ Հայ գործընկերները մեզ կարող են օգնել։ Համատեղ աշխատանքն արդեն սկսվել է»,- ասաց Սուլայմանովը։




























