Բրիտանական «Բրիթիշ Պետրոլիում» (BP) ընկերությունը դադարեցրել է թեթեւ նավթի արդյունահանման աշխատանքները Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ վերանորոգման պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով: Հայտնում է Ադրբեջանում BP-ի լրատվական ծառայությունը:
British Petrolium-ը, որը հանդիսանում է «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրի օպերատորը, թեթեւ նավթի արդյունահանման աշխատանքները դադարեցրել են դեկտեմբերի 11-ին: «Աշխատանքն այդ հատվածում դադարեցրել ենք միայն վերանորոգման գործերը ավարտելու պատճառով»,-հայտնել է BP-ն: Ըստ վերջինիս՝ դա հարկավոր էր անել անվտանգության նկատառումներից ելնելով: Մյուս հատվածները շարունակում են բնականոն աշխատելը:





























