Նյու Յորքի քաղաքապետը քաղաքի կենտրոնում տեղի ունեցած միջադեպը վախկոտ ահաբեկչական ակտ է որակել։ Նրա խոսքով՝ զոհվել է առնվազն 8 մարդ, ավելի քան 12-ը վիրավոր են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի միկրոբլոգում մեկնաբանել է կատարվածը։ «Նյու Յորքում կարծես հիվանդ եւ անմեղսունակ մարդու եւս մեկ հարձակում է տեղի ունեցել։ Իրավապահները ուշադիր հետեւում են։ Ոչ ԱՄՆ-ում»։
Տղամարդը, բեռնատարի ղեկին, Ներքին Մանհեթենում մտել էր հեծանվորդների համար նախատեսված հատված եւ վրաերթի ենթարկել մի քանի մարդու։ Հետո բեռնատարը մխրճվել էր դպրոցական ավտոբուսի մեջ։ Reuters-ի տեղեկություներով՝ հարձակվողը 29 տարեկան է։ Նա զինված է եղել փեյթբոլի զենքով եւ օդամղիչ ատրճանակով։ Այն բանից հետո, երբ նա մեքենայից դուրս էր եկել, ոստիկանը կրակել էր նրա վրա։ Տղամարդը վիրավորված է եւ ձերբակալված։
ABCNews-ի տեղեկություններով՝ նրա անունը Սայֆուլլո Սաիփով է՝ Ֆլորիդայի նահանգի Թամփա քաղաքից։




























