Սուդանի մայրաքաղաք Խարտումում ոստիկանները դաժանորեն մտրակել են մի կնոջ ուղիղ փողոցի մեջտեղում եւ ոչ ոք նրան չի օգնել: Այդ մասին դաժան կադրերով տեսանյութ է հայտնվել ինտերնետում:

Տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես ոստիկանները հրամայում են կնոջը մոտենալ  եւ նստել հողի վրա: Հրաժարվելու դեպքում նա 53 մտրակի հարված կստանա եւ 2 տարով կազատազրկվի:

Կինը, փորձելով խուսափել մտրակից, գոչել է «հերիք է» եւ կանչել է մորը: Երբ մյուս ոստիկանը հայտնաբերել է, որ այդ ամենը նկարահանում են,  ծիծաղել է, այնուհետեւ մոտեցել իր գործընկերոջը:

Հավաքվածներից ոչ ոք չի պաշտպանել կնոջը: Նրան  1,5 րոպե մտրակել են: Թե ինչում են մեղադրել կնոջը, տեսանյութում չի երեում, սակայն որոշ ենթադրությունների համաձայն, նրան կարող էին պատժել տաբատ կրելու համար: Տեսանյութում երեւում է, որ կինը տաբատ է հագել եւ այն ծածկող երկար կիսաշրջազգեստ: