ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ է նշանակվել ամերիկացի դիվանագետ Ալեքսանդր Վերշբոուն:
2012-ի հունիսի 1-ից նա այդ պաշտոնում կփոխարինի իրալացի Կլաուդիո Բիզոնյերոյին: Նման որոշում է կայացրել Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
Վերշբոուն ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարի միջազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը:





























