Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում է անձրեւ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +6+11,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +6+11,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +11+13,

Գեղարքունիքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +6+11,

Լոռիում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+14,

Տավուշում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +13+16,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +6+11,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +13+15,

Արարատում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +14+17,

Արմավիրում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +14+17,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +6+11,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +14+17,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +6+9, ցերեկը` +14+17,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+5 ցերեկը` +8+13,

Արցախում՝ գիշերը` +3+7, ցերեկը՝ +14+16: