Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության ձեռնարկությունների հետ արդյունաբերական կոոպերացիա զարգացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Առաջին հերթին մենք զբաղվել են հենց արդյունաբերական կոոպերացիայի հարցերով եւ զարգացնելու ենք գործիքաշինությունը, զարգացնելու ենք ռադիոէլեկտրոնիկան, հաստոցաշինութւյունը, մեքենաշինությունը: Այստեղ լավ եւ մեծ հնարավորություններ կան: Եվ այդ կապակցությամբ անպայման պետք է հաշվի առնել, որ հայերի երկու երրորդը Հայաստանից դուրս են ապրում: Նրանք լավ ինտեգրված են այն երկրների հասարակություններում որտեղ ապրում են եւ վատ արդյունքերի չեն հասնում, այդ թվում եւ արդյունաբերության ոլորտում: Նրանք մեծ շուկաներով են հետաքրքրվում», - ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ արդեն մի քանի համատեղ ձեռնարկություն է ստեղծվել:
«Երբ ես խոսում եմ արդյունաբերական կոոպերացիայի մասին, ես նկատի ունեմ ժամանակակից մրցունակ արտադրանքի թողարկում», - ասել է նախագահը:




























