Առնվազն 19 մարդ է տուժել Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով:
Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet-ը, աշակերտներով լի ավտոբուսը շրջվել է, որի պատճառն, ամենայն հավանականությամբ, Աթալանթաքե ավանից ոչ հեռու գտնվող ճանապարհի մերկասառույցն է եղել:
Վիրավորների թվում են 8 երեխա եւ 11 ուսուցիչ:





























