Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը դեկտեմբերի 15-ին հանդիպել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ:
Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպմանը հայտարարվել է պատվիրակության հիմնական եւ պահեստային կազմը՝ թվով 12 հոգի:
Հիմնական կազմում 6 մարդ են. Սամեդ Սեյիդովը, Ալի Հուսեյնովը, Սաբիր Գաջիեւը, Գանիրա Փաշաեւան, Ռաֆայել Հուսեյնովը եւ Ռովշան Ռզաեւը: Պահեստային կազմում են Ֆազայիլ Իբրահիմլին, Էլհան Սուլեյմանովը, Այդըն Աբասովը, Սեւինջ Ֆաթալիեւան, Սաբիհա գաֆարովան եւ Ֆազիլ Մուստաֆան:
Պատվիրակությունը նախկինի նման կգլխավորի Սամեդ Սեյիդովը, իսկ նրա տեղակալը կլինի Ալի Հուսեյնովը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա հունվարի 24-28-ին, որի օրակարգում կլինի նաեւ Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցը:





























