Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.50-ին, Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ոտքի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Վահե Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է ավտոտնակում վայր ընկնելու հետեւանքով:

Ձեռնարկված միջոցառումներով, սակայն, պարզվել է, որ Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Վահե Հ.-ին պտուտակահանով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 16-ամյա Գոռ Հ.-ն:

Կատարվում է հետաքննություն: