Դեկտեմբերի 15–ին Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է  «Հայկական կոնյակագործների միության»  հիմնման վերաբերյալ պայմանագիր:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Միության ստեղծման նպատակը` հիմնադիրների ձեռնարկատիրական գործունեությունը  համակարգելն է, ինչպես նաեւ ընդհանուր  շահերը ներկայացնելն ու պաշտպանելը:

Միությունը նպաստելու է նաեւ «Հայկական Կոնյակ» տեղանվանման պահպանությանը, հայկական կոնյակների եւ հայկական կոնյակի սպիրտների բարձր որակի ապահովման ու սպիրտների վաճառքի ծավալների մեծացմանը:

Պայմանագիրը կնքվեց 11 ընկերությունների կողմից` «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ, «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ, «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ , «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն» ՍՊԸ,  «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ,   Արարատի կոնյակի գործարան «ԱԿԶ» ՍՊԸ, «Տավինկո» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ, «Արեգակ» կոնյակի գործարան»  ՍՊԸ, «Վեդի Ալկո» ՓԲԸ: